Լվովում ՆԱՏՕ-ի Rapid Trident 2017 զորավարժություններին մասնակցելու համար Ուկրաինա է ժամանակել Մոլդովայից 57 զինծառայող՝ չնայած երկրի նախագահ և գերագույն հրամանատար Իգոր Դոդոնի արգելքին, գրում է tsn.ua պորտալը:
Մոլդովական կոնտինգենտի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Մարկուցան ասել է, որ այդ զորավարժություններն անհրաժեշտ են՝ զորքերի փոխգործակցությունը զարգացնելու, պաշտպանական ներուժն ամրապնդելու և միջազգային թատերաբեմում Մոլդովայի ազգային բանակի համար դրական հեղինակություն ձևավորելու համար:
Ավելի վաղ Մոլդովայի ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնն արգելել էր զինվորականներին մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ դրանով չեղարկելով կառավարության որոշումը:
Դրանից հետո կառավարությունն ընդունել է նոր փաստաթուղթ, ըստ որի՝ պատճառ չի տեսնում զորավարժություններին չմասնակցելը:
Հիշեցնենք, դեռ տարեսկզբին Դոդոնը թույլ չէր տվել մոլդովացի զինվորականներին մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին հարևան Ռումինիայում: Նա նաև դեմ էր հանդես եկել Քիշնևում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի բացմանը:
ՆԱՏՕ-ի Rapid Trident 2017 զորավարժություններին մասնակցում է 1800 զինծառայող 14 երկրներից՝ Ուկրաինա, ԱՄՆ, Կանադա, Բուլղարիա, Էստոնիա, Իտալիա, Վրաստան, Լիտվա, Մոլդովա, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Թուրքիա, Մեծ Բրիտանիա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ