Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես ֆերմեր եմ». Վարդան Ղուկասյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2017 17:23

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում քննարկվեց կառավարության նոր նախագիծը, ըստ որի Հայաստանում վաճառվող միսն անպայման պետք է ունենա սպանդանոցի տեղեկանք, այսինքն, կենդանին, որն իրացվում է, պետք է անպայման մորթի ենթարկված լինի սպանդանոցներում:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին հարցրեց՝ պետությունը չի՞ կարող կարգավորել սպանդանոցային ծառայությունների գները: Աշոցքում կարող է մի սպանդանոց լինի ու գին թելադրի մարդկանց. «Այստեղ պետությունը պետք է լուրջ դերակատարություն ունենա, ոնց որ մոնոպոլիզացնենք, թողնենք էդ մեկի հույսին»:

Իշխան Կարապետյանը վստահեցրեց, որ ՀՀ տարածքում 30-70 սպանդանոց է գործելու, հետեւաբար մրցակցային դաշտ է ապահովվելու:

Ուշագրավ էր, որ իր խոսքում Վարդան Ղուկասյանը հայտարարեց. «Գոնե սկզբնական շրջանում յուրաքանչյուր քաղաքում գոնե մի երկու հատ սպանդանոց լիներ: Վերավաճառողները ավելի շատ գումար են ստանում, քան գյուղացին, որն էդ անասունը երկար տարիներ պահում է: Ես էլ ֆերմեր եմ, դրանից լավ տեղյակ եմ»:

Վարդան Ղուկասյանն իր խոսքում մի քանի անգամ շեշտեց, որ ինքը ֆերմեր է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930