ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը «Թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջնահերթություններ և դժվարություններ» խորագրով նիստ է հրավիրել:
Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի՝ հանձնաժողովի անդամներից դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը խոսել է S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ ռուս-թուրքական բանակցությունների մասին:
Ամերիկացի պաշտոնյան համակարգերի հնարավոր վաճառքը թուրքական կողմին որակել է իբրև «անհանգստացնող իրադարձություն»: Բացի դրանից նա նշել է, որ Թուրքիայի կողմից համակարգերի ձեռքբերումը հակասում է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ ընդունված պատժամիջոցների 231-րդ կետին:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am-ի կայքում