Աթենքում վաղը մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է լինելու ինն ըմբիշով:
Մեկնարկային օրը ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի սաներից մրցագորգ մտնելու է չորս մարզիկ: Այսօր կայացած վիճակահանությունը որոշել է նրանց մրցակիցներին: 50 կգ քաշային Գենիկ Ասատրյանը կգոտեմարտի ղազախ Աբգար Կուրբանովի հետ, 58 կգ քաշային կարգում Սերոբ Սերոբյանի մրցակիցը ղրղըզ Թալգաթ Տինչտիբեկովն է, Դավիթ Գեւորգյանը 69 կգ քաշային կարգում կմեկնարկի վրացի Բագրատի Գագնիձեի հետ գոտեմարտով, իսկ 85 կգ քաշային Կամո Հակոբջանյանը կհանդիպի հույն Ստիլիանոս Ստամատիսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի