Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կինոռեժիսոր. «Պետք է զերծ մնալ ֆիլմարտադրության մեջ սխալ նորամուծություններից»

Սեպտեմբեր 07,2017 16:47

«Սոսե» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչների համոզմամբ՝ հայկական ֆիլմարտադրությունը միջազգային շուկայում բավականաչափ մրցունակ չէ: Այդ մասին վերջիններս նշեցին «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ:

Կինոփառատոնի ժյուրիի անդամ, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը համոզված է, որ խնդիրը ֆիլմարտադրության բովանդակության մեջ է. «Արդեն 2 տասնամյակից ավելի միջազգային շուկայում չկան հայկական ֆիլմեր: Մրցունակ չեն, քանի որ կա մթնոլորտի փոփոխության խնդիր: Պետք է զերծ մնալ ֆիլմարտադրության մեջ սխալ նորամուծություններից»:

Սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 12-ը Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում և «Լոֆթ»-ում կկազմակերպվի փառատոնի ֆիլմաշարի դիտում: Այս անգամ տեղական ֆիլմարտադրողին տրվելու է նոր հնարավորություն՝ համագործակցել հոլիվուդյան iPitch.tv պլատֆորմի հետ:

«Փառատոնի բոլոր մրցանակակիրները կստանան iPitch.tv-ի վճարովի հաշվեհամար՝ հոկտեմբերի 10-ին անցկացվելիք մրցանակաբաշխության արդյունքում: Հեղինակները կկարողանան հոլիվուդյան հեղինակավոր հարթակներում ներկայացնել 5-7 րոպե տևողությամբ շնորհանդես իրենց ֆիլմերի բովանդակության և նկարահանման վերաբերյալ (Warner Brothers, Sony Pictures Entertainment Television, Discovery Network և այլն)»,- նշեց կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Սիմոն Սահակյանը:

Փառատոնին կներկայացվի 131 ֆիլմ 39 երկրից, ևս 6 արտամրցութային ֆիլմ՝ Շվեյցարիայից: Նախատեսված է կինոդիտումներ կազմակերպել Տավուշի և Շիրակի մարզերում, «Հոդված 3» ակումբում, անցկացնել վարպետության դասեր: Մրցութային անվանակարգերում ևս փոփոխություն է տեղի ունեցել:

Կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանի խոսքով՝ ավելացել է «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին ժամը 20:00-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում տեղի կունենա «Սոսե» միջազգային կինոփառատոնի մեկնարկային կինոդիտումը, որի ընթացքում կցուցադրվի ռուս կոմպոզիտոր և դաշնակահար Սերգեյ Պրոկոֆևի օրագրի հիման վրա նկարահանված «Պրոկոֆև. ճանապարհին» ֆիլմը:

Նելլի ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930