Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովը քիչ առաջ հաստատեց Ադրբեջանի պարտավորությունների մասին զեկույցը:
Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանին խնդրեց ներկայացնել որոշ մանրամասներ: Տիկին Հովհաննիսյանի փոխանցմամբ` որոշակի խստացումներ են եղել. «Այդ զեկույցում` ի տարբերություն 2015-ին հաստատված զեկույցի, այս տարի Հայաստանին վերաբերող որևէ բան չի ամրագրվել: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ծավալված քննարկման ընթացքում խստացվել են որոշակի ձևակերպումներ. հանձնաժողովի նիստից հետո ավելի հստակ կլինեն փոփոխությունները: Հոկտեմբերին ևս կարող են փոփոխություններ ներկայացվել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մանրամասները` վաղվա տպագիր «Առավոտում»: