Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» պաշտպանները կդիմեն արդարադատության խորհրդին՝ Արտուշ Գաբրիելյանի վարքագիծը քննելու համար (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2017 15:46

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց սանկցիայի ենթարկել ամբաստանյալների պաշտպաններից Լուսինե Հակոբյանին, Հրանտ Գեւորգյանին, որոնք ավելի վաղ լքել էին նիստերի դահլիճը՝ բողոքներով դատավորի, իրենց խոսքով, ապօրինի գործողությունների դեմ:

Նրանց հետեւել էր Արայիկ Պապիկյանը, ուստի նա եւս սանկցիայի ենթարկվեց: Դատարանը սանկցիայի ենթարկելու մասին համապատասխան գրությամբ կդիմի ՀՀ փաստաբանների պալատին:

Դատավորը սանկցիայի ենթարկեց նաեւ պաշտպաններ Մուշեղ Շուշանյանին եւ Դավիթ Գյուջյանին, որոնք դատարան էին եկել, սակայն ներս չէին մտել՝ պատճառաբանելով, որ դատարանի կարգադրիչներն իրենց ոչ թե զննության են ենթարկում, այլ խուզարկության:

Այնուհետեւ պաշտպաններից Գրիշա Բալասանյանը ներկայացրեց նիստը հետաձգելու միջնորդություն, որպեսզի փաստաբանները դիմեն Արդարադատության խորհուրդ՝ Արտուշ Գաբրիելյանին պատասխանատվության ենթարկելու համար: «Ստացվում է, որ միայն դուք ունեք մեզ պատասխանատվության ենթարկելու լիազորություն, ուստի մենք կդիմենք խորհրդին, որպեսզի ձեր վարքագիծը քննության առնվի»,-նշեց Բալասանյանը: Գաբրիելյանը միջնորդությունը մերժեց, բայց, միեւնույնն է, հետաձգեց նիստը՝ հայտարարելով, որ ինքը վատառողջ է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930