Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանաձորի գետնանցումների տխուր պատկերը

Սեպտեմբեր 07,2017 15:24

Խորհրդային միության տարիներին Վանաձոր քաղաքում գործում էր 2 գետնանցում: Երկուսն էլ գտնվում են քաղաքի բանուկ հատվածներում՝ Տիգրան Մեծ պողոտայում եւ Վարդանանց փողոցում: Սակայն այսօր դրանցից եւ ոչ մեկն իր նպատակին այլեւս չի ծառայում: Գետնանցումները վերածվել են աղբանոցի եւ հասարակական զուգարանի:

-Գետնանցումները հիմա չեն աշխատում: Աղբանոց են դառել: Երեկոյան ժամերին էլ չգիտեմ թե ինչի է վերածվել,- ասում է վանաձորցի տիկին Կարինեն:

Նշված տարածքում են գործում նաեւ դպրոցներ եւ այլ հաստատություններ: Վանաձորցիների խոսքով գետնանցումն այսօր անհրաժեշտություն է:

-Էդ տարածքում եմ աշխատում ու անընդհատ անցնում եմ էդ փողոցով: Զգույշ եմ անցնում, մենք ենք մեքենաներին զիջում, մեքենաներն են մեզ զիջում, էդպես անցնում ենք: Մի քանի ամիս առաջ էդ անցումի վրա մի կնոջ գցեցին մեքենայի տակ: Ոչ՛ լուսացույց կա, ոչ՛ էլ երթեւեկությունը կարգավորող այլ ճանապարհային նշան: Հետո բանուկ տարածք է, երթեւեկությունը շատ խիտ էր: Վարորդներն էլ շատ վատ են քշում: Իսկ, որ գործեն գետնանցումները, շատ լավ կլինի, ժողովուրդն անվտանգ կանցնի փողոցը, առանց վախենալու, որ էսա մի մեքենա կգա ու կխփի: Ինձ թվում է ներսում առեւտուրն ու բիզնեսն էլ կզարգանա,- ասում է վանաձորցի Արմենը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930