Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կինոկենտրոնում կատարված փոփոխություններին` ասաց. «Չեմ տեսնում այդ փոփոխությունները, բայց տեսնում եմ, որ արվում են…Թե ինչ է լինելու, գաղափար չունեմ»:
Ինչ վերաբերում է Կինոկենտրոնի նորանշանակ ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանին, որին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրել էր որպես Հոլիվուդի գլխավոր խաղացողներից մեկը, Էդգար Բաղդասարյանն ասաց. «Հազար ներողություն եմ խնդրում ինձ համար հարգված նախարարից, բայց նրա ասածը չափազանցված է մի քանի անգամ: Ախր կայքեր կան, օրինակ, IMDb-ն բացում ես, տեսնում ես, թե որ կինոգործիչն ով է, ախր չես կարող feedback ունենալ ու դա թաքնված լինի` ի՞նչ ես արել, ի՞նչ ճանապարհ ես անցել: 30 տարի առաջ չենք ապրում, որ բան չիմանանք, ի վերջո հո սաբոտաժ չե՞նք անում, թող գործ անեն, ուրախանանք:
Ցավոք, ես հայկական կինոն տեսնում եմ վտանգված, ու առաջիկայում այդ թեմայով ասուլիս եմ հրավիրելու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ