Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. «Որեւէ պաշտոնյայի երեխա իրավունք չունի՞ մեդալակիր լինելու» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2017 14:32

«Անկախ նրանից՝ պաշտոնյայի երեխա է, պաշտոնյայի երեխա չէ, ինքը ստանում է ոսկե մեդալը իր գիտելիքների համար»,-այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք բարոյակա՞ն էր ոսկե մեդալով պարգեւատրել մեկին, որը քրեական հանցագործություն է կատարել, ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Խոսքը Հրազդանի քաղաքապետի որդու պարգեւատրման  մասին է, որն օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից ոսկե մեդալ ստացավ` Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին մահվան ելքով վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու:

«Ես հետաքրքրվել եմ, իսկապես՝ նա սովորող երիտասարդ է»,-ասաց պարոն Մկրտչյանը:

Հարցին, թե դեր չի՞ ունեցել, որ այդ երիտասարդի հայրը կարկառուն հանրապետական է եւ Հրազդանի քաղաքապետը, պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Ժամանակին, իմ նախաձեռնությամբ, 1998 թվականին մեդալից արտոնությունները վերացրեցին Հայաստանի Հանրապետությունում, այսինքն` մեդալ ստացողը որեւէ արտոնություն` ընդունելության եւ այլն չկա, ինքը բարոյական չափանիշ է, որից հետո կտրուկ վիճակը կարգավորվեց, եւ ըստ էության, մեդալակիրները այն երեխաներն են, որոնք նորմալ սովորում են: Որեւէ պաշտոնյայի երեխա իրավունք չունի՞ մեդալակիր լինելու: Դպրոցի տնօրենին հարցրեք` դեր ունեցե՞լ է: Ես կարծում եմ, որ պաշտոնյաների երեխաները նույն ձեւի երեխաներ են, ոնց որ բոլոր երեխաները»:

Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930