Ինչպես հայտնի է, Ախուրյանի ջրամբարի ջրի մակարդակը կտրուկ իջել է, էկոհամակարգը վնասվել է ու ձկները շարունակում են սատկել։
Այսօր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ ձկների ոչնչացման մասին մամուլում տեղ գտած հրապարակումները ուղարկվել են ոստիկանության Ախուրյանի բաժին։
Դրանք դիտվել են որպես ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մասին լրատվամիջոցի հաղորդում ու նյութեր նախապատրաստելու նպատակով Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ ուղարկվել ոստիկանության Ախուրյանի բաժին։
Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանից։ Շիրակի դատախազությունը պարզելու է, թե ինչո՞ւ է այդպես վնաս պատճառվել էկոհամակարգին, ձկների ոչնչանալը ինչի՞ հետևանքով է, կա՞ մեղավոր անձ, թե՞ոչ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ախուրյանի ջրամբարի լուսանկարները՝ Անդրանիկ Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից