Ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ («Մերսեդեսի» ուղևորներ), վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն:
ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին:
ԱԳՆ հաղորդագրություն