Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին հանձնարարեց զբաղվել կիսակառույցների ճակատագրով

Սեպտեմբեր 07,2017 12:35

Ըստ վարչապետի, Հայաստանի տարբեր բնակավայրերում, հատկապես՝ խոշոր քաղաքների՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում՝ մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ շինություններ կան տարիներ շարունակ շինարարություն չսկսած հողամասեր, որոնք աղավաղում են բնակավայրերի տեսքը: Այսօր այս մասին վարչապետն ասաց կառավարության նիստում:

Նշված կիսակառույց եւ անավարտ շինարարության օբյեկտների անհրապույր տեսքից եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունից խուսափելու, հանրապետությունում տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցապատման ներդրումային գործընթացը խթանելու, ինչպես նաեւ զբոսաշրջության համար առավել գրավիչ միջավայր ձեւավորելու նպատակով, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետի էլ առաջարկեց համատեղ, մեկամսյա ժամկետում գույքագրել քաղաքաշինական գործողության հատուկ կարգավորման տարածքներում ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների վրա հանրապետության քաղաքների կենտրոնական մասերում առկա բոլոր նմանատիպ շինություններն ու հողամասերը՝ երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ առաջարկություններ ներկայացնելու, թե այդ շինությունների հետագա ճակատագրին ինչ է լինելու՝ գործող օրենսդրության համապատասխան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930