Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը դժգոհ է. խեցգետնի ոլորտը ճգնաժամային վիճակում է

Սեպտեմբեր 07,2017 12:18

Խեցգետնի ապօրինի որսը կանխարգելելու նպատակով այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց բացառել գործնականում, նախորդ տարիներին տրված խեցգետնի որսի թույլտվությունների ժամկետների երկարաձգման կամ վերաձեւակերպման դեպքերը:
Բնապահպանության նախարարը, համաձայն հանձնարարականի, պետք է երկամսյա ժամկետում մշակի եւ կառավարության աշխատակազմ ներկայացնի խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերաբերյալ առաջարկություններ հատկապես՝ անդրադառնալով չափաքանակների որոշման հիմքերին եւ ջրային ավազանը կառավարող որսի իրավունք ունեցող անձի պարտավորությունների սահմանմանը:
Ըստ վարչապետի, իրականացված ուսումնասիրությունների համաձայն ջրային ավազաններում հատկապես Սեւանա լճում էականորեն նվազել են խեցգետնի չափաքանակները.«Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է ինչպես խեցգետնի որսի թերի կանոնակարգման, որսի հավանական թույլտվությունների, դրանց տրամադրման կարգի եւ ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, այնպես էլ Հայաստան ներկրված եւ խեցգետնի որսի համար օգտագործվող ոչ համապատասխան ցանցերի կիրառմամբ»:

Կարեն Կարապետյանը նաեւ ասաց, որ նախարարը կառավարության աշխատակազմ պիտի ներկայացնի խեցգետնի որսի համար թույլատրվող որսագործիքների հատկապես՝ ձկնորսական ցանցերի նկատմամբ ներկայացված տեխնիկական պահանջներին եւ գործնականում դրանց չբավարարելու դեպքերը կանխարգելելու առաջարկություններ:

Իսկ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին էլ հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ պարբերաբար ներկայացնելով տեղեկատվություն բացահայտված իրավախախտումների եւ կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ. «Ռեսուրսը իրականում նվազել է չափաքանակները, չափերը նույնպես եւ մենք այդ ոլորտը, որը որ համարում ենք հեռանկարային, այսօր ճգնաժամային վիճակում է: Շատ շտապ պետք է միջոցներ ձեռնարկել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930