Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանալին գրպանումս՝ մետաղորսիչ սարքը ձայն չհանեց». «Սասնա ծռերի» պաշտպան

Սեպտեմբեր 07,2017 12:13

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող  «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով  նիստն է, որից մեկնարկից առաջ ամբաստանյալների պաշտպաններից Դավիթ Գյուրջյանն ու Մուշեղ Շուշանյանը ներս չմտան:

Զննության ժամանակ Մուշեղ Շուշանյանը կրկին հրաժարվեց բացել պայուսակը,  կարգադրիչներն էլ պահանջեցին՝ պայուսակը պետք է բացել, քանի որ մետաղորսիչ սարքն ազդանշան է տալիս:

Դավիթ Գյուրջյանն էլ պահանջեց արգելված իրերի ցանկ ներկայացնել, որը գոյություն չունի: Ասաց, որ իր պայուսակում մետաղական մաս պարունակող իրեր են գրիչը եւ նոթատետրը, սակայն հրաժարվեց պայուսակը բացել:

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ, որը արդեն իսկ մուտք էր գործել դատարան, դժգոհեց, որ կարգադրիչները կամայական մոտեցում են ցուցաբերում. «Այսօր գրպանս բանալի կար, բայց մետաղորսիչ սարքը ձայն չհանեց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930