Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գինու եւ կոնյակի արտահանողներին ԱԱՀ-ն կվերադարձնեն 90 օրից էլ շուտ

Սեպտեմբեր 07,2017 12:10

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը ՊԵԿ-ի ղեկավարին ու գյուղնախարարին հանձնարարեց քննարկել եւ երկօրյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել 90 օրից էլ շուտ ժամկետում ավելացված արժեքի հարկը գինու եւ կոնյակի արտահանմամբ զբաղվող ընկերություններին վերադարձնելու հարցը:

Վարչապետն ասաց, որ կառավարությունում հանդիպում է եղել գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք էլ բարձրացրել են ԱԱՀ-ի՝ նախատեսված ժամկետից շուտ վերադարձման հարցը: Վարչապետի համոզմամբ էլ 90 օրում այն վերադարձնելը կարող է որոշ դեպքերում ֆինանսական դժվարություններ ստեղծել արտահանողների համար:
Վարչապետը նաեւ ասաց, որ մթերման ժամանակահատվածում կառավարությունը գինու եւ կոնյակի արտահանողների համար ստեղծել է դրամային վարկային ռեսուրս, որպեսզի մթերումն անցկացվի «մաքսիմալ արագ եւ արդյունավետ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930