Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

9 երկրների հետ Հայաստանի ծանրամարտի հավաքականին մինչեւ մեկ տարի որակազրկելու առաջարկ կա

Սեպտեմբեր 07,2017 11:52

Համացանցում տեղեկություն է տարածվել, թե Պեկինի եւ Լոնդոնի օլիմպիական խաղերում դոպինգային կանոնները երեք եւ ավելի անգամ խախտելու համար 9 երկրի՝ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրիքիա, Ղազախստան, Չինաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա եւ Հայաստան, արգելվելու է մասնակցել նոյեմբերին Անահայմում մեկնարկող ծանրամարտի աշխարհի առաջնությանը:

Insidethegames.biz-ը գրում է, որ առաջարկվում է թվարկված երկրներին որակազրկել մինչեւ մեկ տարի ժամկետով, սակայն նրանց իրավունք է տրվելու այդ ժամկետները կրճատել աշխարհի առաջնությունից հետո:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի մեկնաբանությամբ. «Դա առայժմ միայն առաջարկ է, որը պետք է քննարկվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Բուխարեստում կայանալիք IWF գործադիր խորհրդի արտահերթ նիստում: Մենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից պաշտոնական գրություն չենք ստացել, սակայն IWF-ին համապատասխան նամակ ենք պատրաստում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930