Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որքանո՞վ է նպատակահարմար տվյալ փողոցների անունների կիրառումը. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 07,2017 11:46

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով մայրաքաղաքի քարտեզը, նկատեց մի շարք փողոցների անուններ, որոնց ծագմանը ծանոթանալուց հետո չենք կարող չհարցնել՝ որքանո՞վ է նպատակահարմար տվյալ փողոցների անունների կիրառումը, ի՞նչ ծագում ունեն դրանք եւ ի՞նչ կապ ունեն դրանք մեզ հետ։ Եվ ամենակարեւորը՝ ինչո՞ւ չի բարձրացվում այդ փողոցների անվանափոխության հարցը։

Արաբկիր վարչական շրջանում, օրինակ, կա Բարբյուսի փողոց։ Այն կրում է ֆրանսիացի գրող, լրագրող եւ հասարակական գործիչ Անրի Բարբյուսի անունը։ Մենք փոքրիկ հարցում իրականացրինք մայրաքաղաքի փողոցներում եւ պարզեցինք, որ «Կրակը» հակապատերազմական վեպի հեղինակին հարցվածներից ոչ ոք չի ճանաչում, ավելին՝ այս անվանումը շատերն իսկապես դժվարությամբ են արտաբերում, իսկ տաքսու վարորդներն էլ դժվարությամբ են մտաբերում փողոցի անունը։

Շենգավիթ վարչական շրջանում էլ ունենք Կոտովսկու փողոց՝ խորհրդային պետական եւ ռազմական գործիչ Գրիգորի Կոտովսկու անունով, Նիզամի փողոց՝ պարսկական էպիկ գրականության ներկայացուցիչ պոետի անունով, իսկ Էրեբունի վարչական շրջանում՝ Կուստոյի փողոց՝ ֆրանսիացի անվանի օվկիանոսագետ եւ ճանապարհորդ Ժակ Իվ Կուստոյի պատվին։

Որքան էլ զարմանալի է, Երեւանում կա նաեւ, օրինակ, Խաղաղ Դոնի փողոց՝ Էրեբունի վարչական շրջանում։ Իհարկե, լավ է, որ մենք անտարբեր չենք Միխայիլ Շոլոխովի վեպ-էպոպեայի հանդեպ, սակայն անհասկանալի է, թե ինչու պետք է այդ անունով փողոց ունենանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930