Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանի գիտական միջավայրը չլիներ հայալեզու… «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 07,2017 11:44

Եթե Հայաստանի գիտական միջավայրը չլիներ հայալեզու, կամ ավելի ճիշտ այդքան հայալեզու, իսկ որոշ ոլորտներում միայն հայալեզու՝

Եթե գիտական հանդեսները պարտադրեին միայն անգլերեն լեզվով (կամ այլ պայմանական lingua franca լեզվով) հոդվածների տպագրություն՝

Եթե ատենախոսությունները պաշտպանվեին միայն անգլերենով՝

Եթե համալսարան ընդունվողները չհանձնեին թեկուզ եւ ոչ մի այլ ստուգողական, բացառությամբ ակադեմիական անգլերենի, իսկ հետագայում ավարտեին միայն վերջինի գերազանց իմացությամբ՝

Եթե հայերեն լեզվով գիտությամբ զբաղվելը անընդհատ անիմաստ եւ կործանարար կերպով չարծածվեր հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից, այդ թվում նաեւ ներկայիս գիտական կառուցվածքում գերիշխող ստատուս-քվոյից տառապողներից՝

Եթե գիտության կոսմոպոլիտացման հույժ անհրաժեշտությունը գիտակցվեր, եւ այդ հարցի շուրջ կոնսենսուս հաստատվեր գոնե ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական ակտիվիստների եւ անկախ ինտելեկտուալ խմբերի միջեւ

Հայաստանում գիտության զարգացման լավատեսական երկարատեւ հեռանկարները գոնե կարելի կլիներ համարել հավանական, մինչդեռ այն մոլորությունների, ինքնասեր ու մութ շովինիզմի եւ բթության առաջխաղացման անհույս ճահիճ է:

Վահե ԽՈԻՄԱՐՅԱՆ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930