Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրաստանում ազատորեն հակահայկական քարոզչություն են ծավալում թուրքական ու ադրբեջանական կառույցները. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 07,2017 11:22

Թուրք-ադրբեջանական փողերով

Վրաստանում տիրող հակասական տրամադրություններին նոր շեշտադրումներ են ավելացնում այստեղ ազատորեն հակահայկական քարոզչություն ծավալող թուրքական ու ադրբեջանական կառույցները, որոնք լայնորեն ինտեգրվել են երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքի մեջ։

Նման ինտեգրումն այնքան է խորացել, որ դա նրանց թույլ է տալիս դիմելու քաղաքական-քարոզչական ձեռնարկների՝ թաքնվելով «վրաց հայրենասերների» դիմակի ներքո։ Այս իրողությունը վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում արդեն իրեն դրսեւորել է մի շարք մտահոգիչ գործողություններով ու հայտարարություններով, որոնք բոլորովին էլ չեն արտահայտում վրաց հասարակության տրամադրությունները։

Ներկայումս քարոզչական գլոբալ պատերազմում տանուլ տվող թուրք-ադրբեջանական տանդեմի համար կարեւոր է տարածաշրջանային գետնի վրա մեզ «նեղը դնելու» խնդրի լուծումը։ Ուստի պատահական չէ, որ վերջին շրջանում նրանք իրենց ակտիվ հակահայկական քարոզչության բեմահարթակ են ընտրել մեր հարեւան ու բարեկամ երկրները՝ Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը։

Այդ երկրներում ծավալվող հակահայ քարոզչությունը հանդես է գալիս տարբեր դիմակների ներքո, բայց բովանդակությունը փաստորեն նույնն է, իսկ նպատակը ավելի քան ակնհայտ՝ պրոբլեմներ ստեղծել Հայաստանի ու իր անմիջական հարեանների եւ բարեկամների հետ հարաբերություններում, տարածաշրջանային առումով է՛լ ավելի մեկուսացնել մեր երկիրը։

Ռուսաստանի կամ Իրանի նման կայացած երկրներում թուրք-ադրբեջանական տանդեմի՝ հանրային կարծիքի վրա լուրջ ազդեցություն գործելու հնարավորությունները սահմանափակ են, մինչդեռ բոլորովին այլ է դրությունը Վրաստանում։ Այստեղ գոյություն ունեն ինչպես ավանդական-կենցաղային հայատյացության որոշակի ավանդույթներ, այնպես էլ Հայաստանը իրենց թշնամի Ռուսաստանի հենակետը համարելու պատճառով մեր երկրի հանդեպ բացասաբար տրամադրված հանրային շերտեր, որոնց ակտիվորեն մշակում են ադրբեջանական փողերով հակահայ քարոզչություն իրականացնող անհատներն ու խմբերը։

Դրա ամենաթարմ վկայություններից մեկը Խուճապի վանքի շուրջ ծավալվող իրադարձություններն են։ Խոսքը Վրաստանի սահմանամերձ հայկական Աղքյորփի գյուղից դեպի Հայաստան տանող ճանապարհի մի հատվածի զավթման մասին է՝ վրաց սահմանապահների կողմից։

Ժամանակին մենք գրել էինք այդ մասին, նախազգուշացնելով, որ հայ-վրացական սահմանի փոխարեն՝ Պրիվոլնի գյուղի մոտ հաստատված մեր սահմանապահները անպաշտպան են թողել սահմանի մոտ 20 կիլոմետր խորությամբ հատվածը։

 

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930