Հայաստանը նոյեմբերին չի ստորագրի ԵՄ –ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը. վստահ է ԱԻՄ նախագահը. «Ես վերապահում ունեմ, քանի որ ոչ ստրկատերն է փոխվել, ոչ ստրուկն է փոխվել: Ոչ էլ գիշերները փոխվել են ցերեկների, մենք գիտենք մի գիշերվա ընթացքում ոնց է ամեն ինչ փոխվում, հիմա մենք 60 գիշեր ունենք, դրանցից մեկը կարող է վճռորոշ լինել»,- ասում է Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա՝ այն, որ Հայաստանը չի գնա ԵՄ-ի հետ ավելի խորացված հարաբերությունների հաստատման, ապացուցում է նաեւ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մեր երկրի չմասնակցելը։
«Դա եկավ եւս մեկ անգամ ապացուցելու, որ ինքնիշխան Հայաստան իրավաբանորեն կա, բայց իրականում չկա»:
Պարույր Հայրիկյանը մտահոգված է՝ Հայաստանն անգամ չի հասկանում, թե ինչ վնաս է հասցնում երկրին՝ խախտելով ՆԱՏՕ-ի հետ պայմանավորվածությունը.
«Ռազմական կառույցի հետ պայմանավորվածությունը խախտել, նշանակում է անլուրջ գործընկերոջ համբավ ձեռք բերել, նշանակում է վտանգի ենթարկել հայ ժողովրդին: ՆԱՏՕ-ն աշխարհի անվտանգությունը ապահովող կառույցն է, ու այդպիսի կառույցի հետ նման երեխայական մոտեցում ցուցաբերելը հանցագործություն է»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ