Ռուսական ֆուտբոլում հերթական սկանդալը ՊՖԼ երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Մոսկվայի «Արարատ» ՖԱ-ի շուրջ է:
Ըստ լրատվամիջոցների, ակումբի արդեն նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանը օգոստոսի վերջին առողջական խնդիրների պատճառով հրաժարականի դիմում է գրել ու մեկնել է Մոսկվայից: Նախնական տեղեկություններով նա Թբիլիսիում է:
Դրանից հետո իրականացված ստուգումներով պարզվել է, որ ակումբի հաշվեհամարից բացակայում է 20 մլն. ռուբլի: Ակումբի ղեկավարությունը, որի կազմում հայերը շատ են, ֆինանսական պահանջներ ունի Հովհաննիսյանից: Հարուցվել է քրեական գործ:
Ռուս հայտնի ֆուտբոլային մեկնաբան եւ լրագրող Վասիլի Ուտկինն այդ առիթով ասել է. «Ինձ համար սա նոր բան է: Հայը հայից փող է գողացել: Զարմանալի պատմություն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sovsport.ru-ի