Որ անապահովության նպաստների համակարգը պետք է բարելավել՝ դա ակնհայտ է: Կան մարդիկ, ընտանիքներ, որոնք ապրում են միջին կամ նույնիսկ միջինից բարձր նյութական ստանդարտներով, բայց չեն խորշում կոռուպցիոն սխեմաներ օգտագործելով՝ ստանալ այդ նպաստների գումարները՝ կտրելով դրանք իսկապես կարիքավորների բերանից: Բայց այն, ինչ արվում է հիմա՝ «չափանիշների խստացում» անվան տակ, նախ՝ բացարձակապես չի խոչընդոտում վերոհիշյալ կոռուպցիոն սխեմաներին, երկրորդ՝ անարդար է այդ նույն կարիքավորների նկատմամբ:
Խոսքը, մասնավորապես, հետեւյալի մասին է. ընտանիքի տղամարդը ծայրահեղ կարիքից ելնելով մեկնում է «խոպան», կինն այստեղ գործազուրկ է եւ իր երեխաներին պահում է «խոպանից» ուղարկվող գումարներով: Ո՞ր դեպքում է Հայաստանում մնացած ընտանիքը համարվում կարիքավոր եւ, հետեւաբար, նպաստառու, որ դեպքում՝ ոչ: Այդ հարցին շատ դժվար է պատասխանել: Մի ամիս ամուսինն ուղարկում է 100 դոլար, մեկ այլ ամիս՝ 500, իսկ լինում է, որ ընդհանրապես չի ուղարկում: Ընդ որում, մի անգամ նա կարող է փող փոխանցել բանկային համակարգի միջոցով, մի անգամ անձամբ բերել կամ ծանոթի միջոցով ուղարկել կանխիկով, մի անգամ էլ պարզապես խնդրում է ընկերոջը անհրաժեշտ մթերք գնել իր ընտանիքի համար՝ հետագայում «տեղը հանելու» պայմանով: Արդյոք ամեն ամիս այդ կինը պետք է վազվզի համապատասխան ատյաններով՝ ապացուցելու համար, որ կարիքավո՞ր է: Հնարավո՞ր է արդյոք վերահսկել եւ օբյեկտիվ պատկերացում կազմել այդ՝ «խոպանից» ուղարկված գումարների մասին: Ինձ թվում է՝ ոչ: Պարզել, թե երբ են մարդիկ այս դեպքում պետությանը խաբում, երբ՝ ոչ, նույնպես, ինձ թվում է, հնարավոր չէ:
Հայաստանում (գուցե նաեւ այլ երկրներում) նպաստառուները շահագրգռված են իրենց նյութական վիճակը ներկայացնել ավելի վատ, քան այն իրականում կա: Բայց այդ կասկածանքով ընկնել փաստացի առանց ամուսինների մնացած կանանց հետեւից… չեմ կարծում, թե դա ճիշտ է բարոյական եւ իրավական առումով, ու տեխնիկապես էլ դժվար իրականացվելի է:
Գիտեմ, որ խիստ ոչ ականջահաճո բան պիտի առաջարկեմ, բայց գուցե արժե մտածել, որ մարդիկ անապահովության նպաստների առումով ընդհանրապես պետության հետ հույսեր չկապեն: Որքան էլ տարօրինակ է, սակայն երբեմն նպաստով ապրելը կաշկանդում է մարդու՝ աշխատանքի գնալու ցանկությունը: Հայտնի են դեպքեր, երբ մարդիկ հրաժարվում են 150 հազարանոց գործից հանուն 60 հազարանոց նպաստի: Տրամաբանությունը պարզ է՝ 150 հազարն այսօր կա, վաղը կարող է չլինել, իսկ 60 հազարը պետականորեն երաշխավորված է:
Գուցե առաջարկս դաժան հնչի: Բայց հատվածաբար ստուգել մարդկանց պարկեշտությունը, ինձ թվում է՝ ավելի դաժան է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Երևի աշխարհում նման բան էլ չի եղել, որ ընտանիքից մեկը գնա խոպան: Երևի հարկման խնդիրը չեն լուծել այդ երկրներում: Ձեզ ու ձեզ խնդիր եք մոգոնում և նույնիսկ այդ դեպքում էլ լուծումը չեք տալիս: Հա, եղավ, լավ վերնագիր է՝կկարդան, մտածելով ՞արա, էս որ մարդիկ խոպան են, բա կնանի՞քն ինչ են անում՞:
Խոպանչու ընտանիքը ամեն դեպքում պիտի նպաստ չստանա:
Եթե գնումա ամեն դեպքում գոնե ինչ-որ գումար աշխատումա ու ընտանիքի մինիմումը ապահովումա:
Երկրորդ պիտի մաքսիմալ դժվարացնել խոպանչիների վիճակը: Խոպանչիությունը բացի էն որ նպաստումա արտագաղթին ունի շատ այլ մինուսներ:
Ասենք շատ խոպանչիների ընտանիքներում գործազուրկ կանայք ու երեխաները չենել փորձում աշխատեն, քանի որ արդեն սովորել են, որ ամուսինը դրսից փողա ուղարկում ինքնել ծախսումա:
Կան որ արդեն մեծ մարդիկ են ու էլի նստած սպասում են, որ պապան խոպանից փող ուղարկի մի քիչել պետության նպաստը ավել բան պետք չի:
Դրան հակառակ ոչ խոպանչի ընտանիքներում բազում օրինակներ կան, որ երեխաները փոքր տարիքից ծնողների հետ միասին աշխատում են ու դուրս են գալիս աղքատությունից:
`մարդիկ անապահովության նպաստների առումով ընդհանրապես պետության հետ հույսեր չկապեն`
Եթե քաղաքացին գումար է ստանում՝ անկախ այդ գումարի աղբյուրից, այդ քաղաքացին պետք է հարկ վճարի պետությանը՝ դա հարկային վարչության աշխատանքն է, իսկ եթե քաղաքացին անապահով է ապրում, դա միայն պետական համապատասխան վարչությունների մեղքն է եւ քաղաքացին պարտավոր է դատարան տալու պետությանը՝ քաղաքացու սահմանադրական իրավունքը խախտելու համար:
Փորձենք քաղաքացի պետություն հարաբերությունը զգացմունքայինից թարգմանենք օրենքի լեզվի, քաղաքացին պետության հետ հույս չի կապում, քաղաքացին պետությունից պահանջում է: Փաստաբանների ու քաղաքացիների համար դա եկամտաբեր գործարք պետք է որ լինի:
Հայաստանում ամենակոռումպացված ոլորտն է, որը ձեռնտու է
1. իսկական նպաստ կամ օգնության կարիք ունեցողի նպաստը գողացողին, այսուհետ շինծու նպաստառու
2.տվյալ ոլորտը սպասարկող բուրգին՝ ընդունարանի աշխատողից, որը հանդիսանում է գումար հավաքողը և մեկ օրում կարող է տուն տանել ասենք ուսուցչի աշխատավարձի կրկնակին 100-120հազ ի չափով, մինչև ամենավերին օղակ
Բայց այստեղ կա արդար մոտեցում, ակնհայտ նպաստառուն մուծվում է ավելի քիչ քան շինծուն:
Գրանցված աշխատողը ինչքան պետք է տքնի որ կարողանա պահել նման շինծուներին և սպասարկող բուրգի զանգվածը: Մեր կողքին ապրող հարևան, բարեկամ շինծուները օգտվում են և գազի, և հոսանքի, և մնացած այլ զեխջերից:
Բայց նրանք իսկապես դժգոհելու տեղ ունեն պետությունից, քանի որ պաշտպանված չեն բանակի կողմից, ինչու չպետք է մասնակցեն 1000 դր բանակի համար ,,ակցիային,,