Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ անցյալի դիմանկարը». 18+ ֆիլմ, որը չի խրախուսում «մի գիշերվա կյանքը». (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 06,2017 23:13

«Կինոպարկ» կինոթատրոնում այսօր հանդիսատեսի դատին հանձնվեց կինոռեժիսոր, դերասան Ֆիլիպ Պողոսյանի «Իմ անցյալի դիմանկարը» խաղարկային-լիամետրաժ ֆիլմը, որը հիմնված է իրական պատմության վրա: Այն ֆիլմ դարձնելու գաղափարը ծնվել է, երբ նկարիչ Դավիթ Կիրակոսյանը հանդիպել է Ֆիլիպ Պողոսյանին, որն էլ կյանքի է կոչել նրա պատմությունը:

«Ֆիլմը մի նկարչի մասին է, որն ապրում է կանանց գրավելով:

Նա հեշտությամբ կարողանում է, օրինակ, փողոցում ծանոթանալ աղջիկների հետ եւ իրենով անել նրանց՝ մեկ գիշերով: Ի դեպ, ֆիլմը 18+ է:

Նա սիրահարվում է Մարիային եւ հասկանում, որ աղջիկներին գրավելու իր հմտությունները չեն օգնում: Այսինքն, սիրո մեջ, եթե կոպիտ արտահայտվենք, մի գիշերվա կյանքը չի օգնում: Զուգահեռ, նա հիշում է նախկին սիրուն՝ Անահիտին եւ հասկանում, որ նույն կերպ կորցնում է նաեւ Մարիային»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Ֆիլիպ Պողոսյանը:

Թե ինչպես է պատմությունը վերջանում, ռեժիսորը փակագծերը չի բացում. «Կարող եմ ասել, որ հերոսն իր անհաջողություններն ու դժբախտությունները վերափոխում է հաջողության: Իհարկե, ֆիլմում մի գիշերվա կյանքը չի խրախուսվում: Վերջում հերոսը փոխվում է»:

«Իմ անցյալի դիմանկարն» առաջիկայում կցուցադրվի Երեւանյան կինոթատրոններում: Նախատեսվում է ցուցադրություն կազմակերպել Ղազախստանում, ինչից հետո ֆիլմը գուցե փառատոնների մասնակցի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930