Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի ջրամբարի փականները պայթեցրել են

Սեպտեմբեր 06,2017 22:30

Խորհրդային տարիներին Իջեւանի «Սպիտակ ջուր» ջրամբարը հանգստի սիրված գոտի էր: Սակայն ջրահեռացման համակարգում խնդիրների պատճառով արհեստական լիճը տարիներ շարունակ հագեցել է ջրաբերուկ տիղմով եւ ավազով:

Այն գրեթե ամբողջությամբ ցամաքել էր, դարձել անասունների արոտավայր: 2014թ. հոկտեմբերին Իջեւանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Վարդան Ղալումյանի ղեկավարությամբ ձեռնարկել է Աղստեւ գետի հունը բացելու գործողություն, ջրամբարի ջրթող փականները մասամբ բացել են, տրակտորը գետի հունը` մաքրել:

Սակայն դա բավարար չէր արհեստական լճում կուտակված մեծաքանակ տիղմը մաքրելու համար: Չորացած ջրամբարի տարածքում վերջին տարիներին էքստրեմալ ավտոսպորտի մրցումներ էին անցկացվում:

Վարդան Ղալումյանը հայտնեց, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ին կատարվել է ջրթող անսարք փականների պայթեցման գործողություն: Այն իրականացրել են մասնագետ պայթեցնողներ: Քաղաքապետն ասաց, որ փականների պայթեցումը հնարավորություն կտա ջրամբարն ամբողջությամբ մաքրել տիղմից եւ ջրաբերուկներից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930