Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. «Բոլորին հայտնի է այն, ինչ հայտնի չէ Ադրբեջանի ԱԳ նախարարին»

Սեպտեմբեր 06,2017 19:01

 ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Aysor.am» լրատվական կայքի հարցին

Հարց. Պարո՛ն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե իբր բոլորին հայտնի է` ինչ է քննարկվելու՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև առաջիկա հանդիպմանը:

Պատասխան: Բոլորին հայտնի է այն, ինչ հայտնի չէ Ադրբեջանի ԱԳ նախարարին. առաջին հերթին պետք է հաղթահարվեն այն խոչընդոտները, որոնք ստեղծվել են Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ գործողությունների հետևանքով, և բարենպաստ պայմաններ ստեղծվեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու համար:

Իսկ կարգավորումը հիմնված է լինելու համանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում ներկայացված երեք սկզբունքների և տարրերի վրա, ինչը, որպես գլխավոր տարր ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930