Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 1-ից դյուրացվել է ՀՀ քաղաքացիների համար մուտքը Ճապոնիա

Սեպտեմբեր 06,2017 18:33

Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ ընդունելություն արտգործնախարարությունում

Սեպտեմբերի 6-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

Ընդունելությանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին փոխանակեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի, ինչպես նաև արտգործնախարարների շնորհավորական ուղերձները։

Ընդունելությանը ելույթներով հանդես եկան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին կարելի է գոհունակությամբ արձանագրել, որ հայ-ճապոնական միջպետական կապերը վերընթաց զարգացում են ապրում, որոնց լուրջ խթան հաղորդեց 2012թ. ՀՀ Նախագահի պաշտոնական այցելությունը Ճապոնիա։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ քառորդդարյա պատմություն ունեցող դիվանագիտական հարաբերությունների ընթացքում երկկողմ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքներին։

Նախարար Նալբանդյանն անդրադարձավ Ճապոնիայի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին անցյալ շաբաթ Հայաստանի կառավարության ընդունած որոշմանը և նշեց, որ Ճապոնիայի կառավարությունն իր հերթին ընդունել է որոշում՝ սեպտեմբերի 1-ից դյուրացնելով Հայաստանի քաղաքացիների համար մուտքը Ճապոնիա:

Արտգործնախարար Նալբանդյանը նաև գոհունակությամբ ասաց, որ ավարտվել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները՝ ընդգծելով, որ համաձայնագրի ստորագրումը խթան կհանդիսանա փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացման համար:

Ընդունելությանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ստորագրեցին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ճապոնիայի Կառավարության միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագիրը, որի համաձայն Ճապոնիայի Կառավարությունը Հայաստանին կտրամադրի շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ, որով նախատեսվում է ձեռք բերել շուրջ 36 հրշեջ մեքենա Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական համալրման համար:

Խոսելով համաձայնագրի մասին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ փաստաթղթի ստորագրումը արդյունավետ համագործակցության հերթական ապացույց է՝ նշելով, որ արտակարգ իրավիճակներին արձագանքումն ու փրկարարական ծառայությունների մատուցումը համագործակցության կարևոր ոլորտներից է:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930