Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽ Իրավական հարցերով կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Սեպտեմբեր 06,2017 18:15

Եվրախորհրդարանի Իրավական հարցերով կոմիտեն այսօր ընդունված զեկույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և արդարադատության ոլորտում թերացումների վերաբերյալ:

Զեկույցի նախաձեռնությունը պատկանում է պատգամավոր Ալեն Դեստեքսին, այն ընդունվել է միաձայն:

Կոմիտեն, մասնավորապես, իր մտահոգությունն է հայտնել ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդների, մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների, քաղաքական ակտիվիստների, բլոգերների և իրավաբանների հետապնդումների վերաբերյալ:

Զեկույցում նշվում է, որ անհանգստության տեղիք է տալիս նաև Ադրբեջանի կառավարության կողմից 2012-2014թթ. ընթացքում խոշոր գումարների լվացման վերաբերյալ հայտարարությունները՝ կոչ անելով երկրի իշխանություններին անհապաղ սկսել անկախ, անկողմնակալ քննություն այդ մեղադրանքների հարցում՝ համագործակցելով միջազգային մարմինների հետ:

Խորհրդարանականները նաև անհանգստացած են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բացահայտած դեպքերի առնչությամբ՝ կապված «ձերբակալությունների ժամանակ, ոստիկանական բաժանմունքներում և բանտերում անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների, արդյունավետ քննության բացակայության, արդար դատավարության իրավունքի, խոսքի ազատության և ազատ հավաքների իրավունքի խախտումների հետ»:

Չնայած Ադրբեջանի արդարադատության համակարգում կատարված որոշ բարեփոխումներին՝ Իրավական հարցերի կոմիտեին մտահոգում են Ադրբեջանում քրեական օրենքի կամայական կիրառության մասին պնդումները, դատավորների կողմից կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման չարաշահումը և պաշտպանվելու իրավունքի հետ կապված խնդիրները:

Կոմիտեն նաև նշում է, որ քիչ առաջընթաց է գրանցվել ՄԻԵԴ-ի վճիռները կատարելու ուղղությամբ. ավելի քան 120 վճիռ լիարժեք չի իրականացվել: Հետևաբար Կոմիտեն կոչ է անում կատարել այդ վճիռները և հնարավորինս արագ ազատ արձակել Իլգար Մամեդովին:

Բանաձևի նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 11-ի նիստին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930