Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը համաձայնեցված է, սակայն հանդիպման օրը հստակեցված չէ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում Թուրքիայի և Վրաստանի իր գործընկերների հետ հանդիպումից հետո:
Մամեդյարովի խոսքով՝ բոլորին է հայտնի՝ ինչ հարցեր են քննարկվելու Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հիշեցնենք, այսօր տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերին՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ