Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում անհայտ անձինք երշիկներ են նետել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի վրա: Իր բլոգում Նավալնին գրել է, որ այդ ընթացքում ոստիկանները կողքից դիտում էին և ժպտում: Ըստ նրա՝ հարձակվողները եղել են 4-ը, հետո թաքնվել են:
Նավալնին հստակեցրել է, որ Մոսկվա էր վերադառնում Ստրասբուրգից, որտեղ մասնակցում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բրիֆինգին:
Հիշեցնենք, Նավալնին բազմիցս նմանատիպ խուլիգանական հարձակումների է ենթարկվել, որոնցում նա մեղադրում է կրեմլամետ ակտիվիստներին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ