Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

17-ամյա ընկերոջ կատակը ծանր հետևանք ունեցավ․ գործը հասավ քննչական

Սեպտեմբեր 06,2017 15:57

Երեկ երեկոյան ժամը 21․00-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս, 17-ամյա մի տղա՝ դեմքի, զույգ վերին վերջույթների, որովայնի, ազդրերի 2-րդ, 3-րդ աստիճանի թերմիկ այրվածքով, մարմնի մակերեսի մոտ 20-25 տոկոսի չափով, այրվածքային շոկով:

Նրան առաջին բուժօգնություն ցուցաբերելուց, հակաշոկային դեղամիջոցներ ներարկելուց հետո շտապբուժօգնության բժշկական խմբով ուղարկել են մասնագիտացված կլինիկա՝ Երևանում գտնվող «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից էլ տեղեկացանք, որ նյութեր են նախապատրաստվում, նյութերում առկա փաստական տվյալները վկայում են այն մասին, որ կատարվածն անզգուշություն է։

Ըստ մամուլի հրապարակումների, ընկերը, կատակելով բենզին է լցրել տղայի վրա, որից հետո, իբրև կատակում է, կրակայրիչը վառել է։ Տղան փորձել է ընկերոջ ձեռքից վերցնել կրակայրիչը, սակայն կրակ է բռնկվել, ինչի հետևանքով նա այրվածքներ է ստացել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930