Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսական առումով Հայաստանը Թուրքիայի համար հետաքրքրություն չի ներկայացնում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 06,2017 15:53

Ինչո՞ւ Թուրքիան չի բացում Հայաստանի հետ սահմանը: Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այսօր կազմակերպված «Հայ-թուրքական հարաբերություններ. հայացք Անկարայից եւ Երեւանից» թեմայով քննարկման ժամանակ ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար ավելի կարեւոր է, քան Թուրքիայի. «Սահմանի բացումը հնարավորություն կտար ճեղքել Հայաստանի տնտեսական շրջափակումը, միգուցե զբոսաշրջային աճ գրանցվի, միգուցե նաեւ ներդրումների հնարավորություն ստեղծվի»:

Փորձագետը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` հաշտեցման հարցը թողնելով ապագային. «Սա չի նշանակում մոռանալ անցյալը: Բայց նայել նախ ապագային, ապա հայացք գցել անցյալին»:

Մանրամասները` տեսանյութում

Հայ-թուրքական սահմանը, ըստ բանախոսի, մինչ օրս փակ է, քանի որ Թուրքիայի համար Ադրբեջանն ավելի կարեւոր է: Ադրբեջանը Թուրքիային գազ մատակարարող երրորդ երկիրն է՝ ՌԴ-ից եւ Իրանից հետո: Ադրբեջանը կարող է առաջ անցնել Իրանին`դառնալով Թուրքիային գազ մատակարարող երկրորդ երկիրը: Ադրբեջանից Թուրքիան ամենաէժան գազն է գնում: Նաեւ Ադրբեջանի կողմից ներդրումները Թուրքիայի տնտեսությունում բավական մեծ են: Առաջիկայում սպասվում են եւս 17 միլիարդ դոլարի ներդրումներ: Մինչդեռ Հայաստանը տնտեսական առումով Թուրքիայի համար հետաքրքրություն չի ներկայացնում:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930