Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Եղիազարյանը` «Ելքին». «Մի՞թե իրեն ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժը պետք է սկսեր փողոցների անվանափոխությունից»

Սեպտեմբեր 06,2017 15:33

Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ բացասական եզրակացություն է տվել «Ելք» խմբակցության անդամների կողմից առաջարկված փողոցների անվանակոչության նախագծերին։

Գրականագետ Ազատ Եղիազարյանը սեպտեմբերի 6-ին «Հենարան» ակումբում խոսելով այդ թեմայով, ասաց, որ հանձնաժողովի կտրուկ մոտեցումը անսպասելի էր: Նրա ձեւակերպմամբ. «Մի պահ թվաց, թե Հայաստանը ուրիշ դարդ ու ցավ չունի, բացի փողոցների անվանափոխությունից, այնինչ կարծում եմ, որ այդ խնդիրն այդքան կարեւոր խնդիր չէ, դա կարելի է անել առանց քարոզչական արշավի` աշխատանքային կարգով: Այ, Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց անպայման պետք է լինի, նույնիսկ պետք է դպրոց անվանակոչել, բայց կարիք չկա Լենինգրադյանի անունը մեջտեղ բերել:

Հիշո՞ւմ եք, թե ինչպես սկսվեց այս ամենը: Դա սկսվեց Թումանյանի թանգարանի աստիճաններին բացված ցուցահանդեսից, ցուցահանդես բացվեց` ապացուցելու համար, որ մեր պատմության մեջ գործած ուժերից ոմանք տականքներ են: Արդյոք այսօր այս պահի մեջ պե՞տք էր այս ամենը… Թումանյանի թանգարանից սկսել այդպիսի մի արշավ, որ հայ ժողովրդի երկու մասերին հանել իրար դեմ, ինձ համար տարակուսելի է: Այսօր ուրիշ շատ խնդիրներ ունենք…

Ինչ վերաբերում է «Ելքին», մի՞թե իրեն ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժը պետք է սկսեր փողոցների անվանափոխությունից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930