Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆերդինանտ Առաքելյան. «Նոր փողոցներ հիմնեք, ում անունն ուզում եք` դրեք»

Սեպտեմբեր 06,2017 15:24

Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ բացասական եզրակացություն է տվել «Ելք» խմբակցության անդամների կողմից առաջարկված փողոցների անվանակոչության նախագծերին: Թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են:

«Որ փողոցներն անվանափոխեն, թոշակներն ավելանալո՞ւ են, երկիրը դո՞ւրս գալիս ճգնաժամից»,- սեպտեմբերի 6-ին «Հենարան» ակումբում ասաց ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:

Ապա մի պատմություն պատմեց. «Երբ Կոսիգինը 70-ականներին եկավ Հայաստան, տարան Մարտիրոս Սարյանի մոտ, Սարյանը հարցրեց` տղա ջան, որտե՞ղ ես ծնվել: Կոսիգինն ասաց` Լենինգրադում: Սարյանն էլ թե գուցե` Պետերբուրգո՞ւմ…Ինչու ամեն ինչ փոխել, էդպես որ լինի, պետք է ամեն ինչ ջնջես: Եթե շատ եք ուզում, նոր փողոց հիմնեք, ում անունն ուզում եք դրեք»:

Արվեստագետն ասաց, որ դեմ է կուսակցական «չափանիշներին», դրա համար էլ հրաժարվել է մասնակցել Արամ Մանուկյանի քանդակի մրցույթին: «Ասացի չեմ ուզում…Հերթով կգան իրար կջնջեն` հնչակները դաշնակներին, դաշնակները` կոմունիստներին…Իսկ դա ում է պետք»:

Նա ցավով խոսեց Հանրապետության հրապարակի Լենինի արձանի պատվանդանը քանդելու մասին. «Լավ, Լենինին հանեցինք, հասկացանք, բա պատվանդանն ինչի քանդեցին…Քանի՜ հատ նամակ ուղարկեցի Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ թույլ տան գոնե դրոշը Եռագույն դարձնեմ, չարեցին: Ո՞ր ազգը կգոյատեւի, եթե նա տառապում է վանդալիզմով…Ղուկաս Ղուկասյանն ինչ էր արել, Մարքսն ինչ էր արել , որ հանեցին, Պուշկինն ի՞նչ էր արել. գողացան կամ Չեխովը…»: Ֆերդինանտ Առաքելյանը համոզված է, որ դեռ կգա ժամանակը, երբ նման գործելաոճի մեղավորները կպատժվեն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930