Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխատանքային խորհրդակցություն՝ «Հին Երևան» ծրագրի վերաբերյալ

Սեպտեմբեր 06,2017 14:31

«Հին Երևան» ծրագրի մշակմանն առնչվող հարցերի քննարկման և լուծում տալու նպատակով` նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի արվեստանոցում և նրա մասնակցությամբ նախօրեին կայացել է միջգերատեսչական խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Նիստին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, ոլորտի այլ մասնագետներ:

Քննարկման արդյունքում որոշվել է` «Հին Երևան» ծրագրի հետագա իրականացման ընթացքում առաջնորդվել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած հայեցակարգային դրույթներով:

Ծրագրում ներառված տարածքի հետիոտն հատվածի վերին նիշի մակարդակում ապակեպատ ծածկույթ իրականացնելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից առաջարկվել է խնդրին անդրադառնալ ծրագրի հետագա իրագործման ընթացքում՝ այն թողնելով նախագծի հեղինակի և պատվիրատուի հայեցողությանը:

Քննարկման ընթացքում որոշվել է՝ ծրագրում չներառված և ներկայումս ապամոնտաժված Փ. Բուզանդի փողոցի N97 և N25 հուշարձան-շենքերը ներառել նախագծում՝ ապահովելով դրանց վերականգնումը «Հին Երևան» ծրագրով նախատեսված տարածքում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930