Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առավելություն ենք տալիս ՌԴ-ին». Այսուհետեւ ՌԴ-ից բանակի համար զենք ներմուծվելու դեպքում ԱԱՀ չի գանձվելու

Սեպտեմբեր 06,2017 14:14

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգությանն հարցերի մշտական հանձնաժողովում կառավարությունը նախագիծ ներկայացրեց, ըստ որի ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ միջպետական համաձայնագրերի շրջանակներում ՀՀ ԶՈՒ-ի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը պետք է ազատվի ավելացված արժեքի հարկից: Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը ընդգծեց, որ եթե ՊՆ-ի համար ոչ ռազմական նշանակության ապրանք ներմուծվի, ԱԱՀ-ն գանձվելու է, կա հստակ ցանկ, թե ինչն է համարվում ռազմական նշանակության արտադրանք:

ՀՅԴ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը առաջարկեց. «Արհեստականորեն առավելություն ենք տալիս ՌԴ-ին, մնացած պետությունների հանդեպ համբերությունը հարցական է: Առաջարկում եմ հետ ուղարկել այս նախագիծը եւ բոլոր պետություններից, երկրներից ռազմատեխնիկա գնելու դեպքում ազատվի հարկերից: Չառանձնացվի, վաղը Չինաստանից, Պարսկաստանից զենք բերելու դեպքում ամեն անգամ առանձին պետք է բերեք նախագիծ»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Մանուկյանը, որ հարակից զեկուցող էր, պատասխանեց. «Սպառազինության ապրանքների մեծամասնությունը բերվում է ՌԴ-ից, այդ իսկ պատճառով օրենքի նախագիծը վերաբերում է հենց ՌԴ-ին: Ապրիլյան պատերազմի ժամանակ շատ նվիրատվություններ են եղել եւ նվիրատուները ստիպված են եղել վճարել ԱԱՀ: Դա խնդիր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930