Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավարական ընթացակարգերի մասին ծանուցումները այսուհետեւ կլինեն էլեկտրոնային եղանակով

Սեպտեմբեր 06,2017 14:09

ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հավանություն տվեց հրապարակային եւ անհատական ծանուցման, վարչական իրավախախտումների վերաբերյալ, ԴԱՀԿ, Վարչական դատավարության օրենսգրքերում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերին:

Այսինքն, Դատավարական ընթացակարգերի մասին ծանուցումները այսուհետեւ կլինեն էլեկտրոնային եղանակով:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց. «Եթե դատարանից անձը ստացավ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, անձը կարո՞ղ է այդ նույն հասցեին ուղարկել հայցադիմումի պատասխանը»:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ի պատասխան ասաց՝ խոսքը վերաբերում է քաղաքացիական դատավարության օրենսդրությանը, որին առանձին քննարկման ժամանակ ավելի հստակ կանդրադառնան:

«Արդյոք հայցը վարույթ ընդունելու մասին որոշումը լինելու է թվային փաստաթուղթ՝ էլեկտրոնային ստորագրությամբ, բնօրինակ փաստաթուղթ եւ այն հասցեից, որից անձը ստացել է որոշումը, կարողանալո՞ւ է այդ հասցեին ուղարկել թվային փաստաթուղթ՝ էլեկտրոնային ստորագրությամբ հայցի պատասխան, թե միայն հարկահավաքությունն ավելի արդյունավետ ու համապարփակ իրականացնելու նպատակով է իրականացվում, կարողանալո՞ւ է անձը ԿԸՀ-ին կամ ԸԸՀ-ին ներկայացնել բողոքներ այս պաշտոնական էլեկտրոնային հասցեներով, որոնք նշվում են»,- իր հարցերը շարունակեց Արտակ Զեյնալյանը:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն էլ պատասխանեց. «Ի սկզբանե ասեմ, որ այսօր խոսում ենք միայն անձանց ծանուցումների մասին, ապագայում նախատեսում ենք, որ դատավարական ընթացակարգերն իրականացվեն նաեւ էլեկտրոնային եղանակներով, ընդհուպ մինչեւ ապացույցների ներկայացնելը, այսօր ընդամենը խոսում ենք ծանուցելու մասին»:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ ոչ մեկը դեմ չէ զարգացմանն ու առաջընթացին, բայց դա էլ պետք է լինի ողջամտության սահմանում. «Մենք զարգացմանը դեմ չենք, բայց չպետք է թղթային ծանուցումը բացառվի: Իմ մտահոգությունը միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ԴԱՀԿ ծանուցումներին է վերաբերում, ուրիշ այլ մտահոգություն չունեմ… Պետության բեռը քաղաքացու ուսերին տեղափոխելու կոնտեքստում չեմ կարող երբեւէ արդարացնել, ասել, որ օրենքը հրապարակվել է, պարտավոր են իմանալ, միակ մտահոգությունս այն է, որ մեր քաղաքացիներին պետք տեղեկացնենք, որ իմանան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930