2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստում, որն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախազգուշացում կիրառեց ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլ», հանդեպ, քանի որ նա տեղից խոսում էր: Խանդոյանը շարունակեց, ինչի հետեւանքով սանկցիայի ենթարկվեց՝ դատական նիստերի դահլիճից որոշակի ժամանակով հեռացվելու տեսքով:
Նրա պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանն առարկեց՝ դատավորին ասելով, որ Խանդոյանն ընդամենը ջուր էր ցանկանում:
Դատավորն ընդմիջեց նիստը՝ ավելի վաղ չներկայացած փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Մուշեղ Շուշանյանի հանդեպ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու համար:
Lուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ