Սեպտեմբերի 3-ին լրացավ ՀՀ-ի՝ Մաքսային միությանը (այնուհետեւ ԵԱՏՄ-ին) միանալու որոշման 4 տարին։ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015 թվականի հունվարի 2-ից։ Բոլորս ենք հիշում, որ ՄՄ-ին միանալու քայլը մեկնաբանվում էր՝ անվտանգությունից եւ տնտեսական նկրտումներից ելնելով։
Սակայն ինչ ունենք այդ որոշումից չորս տարի անց։ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ որոշումը, միեւնույն է, դրական համարեց:
– Ռազմաքաղաքական անվտանգության առումով ի՞նչ առաջընթաց ունենք։ Մենք տեսնում ենք, որ լինելով նաեւ ՀԱՊԿ անդամ՝ այնքան էլ պաշտպանված չենք ՌԴ-ի կողմից։
– Այդ առումով եւս լուրջ առաջընթաց ունենք։ Դա տեսանելի է մեր բնակչության համար, կարեւոր չէ, համենայնդեպս, այդ առաջընթացը մենք ունենք թե՛ ռազմատեխնիկական բնագավառում, թե՛ ռազմական արդյունաբերության աճի բնագավառում, թե՛ փոխադարձ համագործակցության բնագավառում։ Այդ առաջընթացը մենք հետագայում ավելի կզգանք մեզ վրա։ Սա այն բնագավառն է, որ արածների ու անելիքների մասին պետք չէ, որ շատ լուրջ մեկնաբանություններ արվեն:
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում