«Տեխզննման կտրոն» ասվածը ինքնին անիմաստ բառակապակցություն է Հայաստանում։ «Տեխզննման կտրոնը» որեւէ ընդհանուր, նույնիսկ հեռավոր կապ չունի տեխզննության հետ։ Իրականում դա գույքահարկի եւ մի քանի այլ անհասկանալի վճարումները հավաստող փաստաթուղթ է։ Տեխզննման կտրոնը ստանալու համար մեքենայի սեփականատերը ընդամենը գնում է բանկ, կատարում վճարումներ, ձեռք բերում ինքնասոսնձվող մի թղթի կտոր, որը պետք է փակցնել դիմապակուն։ Ու վերջ։
Այս պարզ գործողության տակ, սակայն, հսկայական, համատարած կոռուպցիա է թաքնված։ Ավելի ճիշտ, ամենեւին էլ թաքնված չէ՝ բոլորովին ակնհայտ է։
Ի՞նչն է խնդիրը։ Միջին հզորությամբ մեքենայի տեխզննման կտրոնը արժե մոտ 18 հազար դրամ, կախված շարժիչի հզորությունից եւ այլն։ Դա պայմանավորված է գույքահարկի մեծությամբ։ Տեխզննման կտրոնը պետք է փոխել տարին մեկ անգամ։ Ու, մեղմ ասած, ամեն վարորդ չէ, որ 365 օր անընդմեջ մտապահում է, թե երբ է լրանում կտրոնի ժամկետը։ Վարորդների մեծ մասը, բնականաբար, մոռանում է։
Իսկ այդ մոռանալու համար սահմանված է տուգանք 20 հազար դրամ։ Այսինքն, եթե ձեր կտրոնի ժամկետը ավարտվում է ասենք հոկտեմբերի 31-ին. ապա գիշերը ժամը 12-ն անց 5 րոպեին ճանապարհային ոստիկանությունը արդեն կարող է ձեզ տուգանել 20 հազար դրամով։ Մեկ նախադասությամբ, եթե դուք 18 հազար դրամի վճարումը ուշացնում եք նույնիսկ 5 րոպեով, ապա ենթակա եք տուգանքի 20 հազար դրամի չափով։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում