Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանի գալուց հետո լրատվամիջոցները եւ, առհասարակ, շատերը մոռացել են նախարարների ազգանունները. «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր. «Հրապարակ»

Սեպտեմբեր 06,2017 11:05

Հարցազրույց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ- ական Նապոլեոն Ազիզյանի հետ

Սեպտեմբերի 13-ին լրանում է Կարեն Կարապետյանի վարչապետության  մեկամյակը. Ձեր գնահատականը, խնդրեմ, նրա գործունեության վերաբերյալ։

– Ես գնահատում եմ նորմալ, ոչ լավ, ո՛չ վատ։ Համենայնդեպս, Կարեն Կարապետյանի գալուց հետո լրատվամիջոցները եւ, առհասարակ, շատերը մոռացել են նախարարների ազգանունները, նախկինում նախարարների մասին քննադատություններ էին շատ, իսկ հիմա անգամ ազգանունները չգիտեն։

– Այսինքն՝ նկատի ունեք, որ մականունավորներն իրենց տեղը զիջեցին անհայտների՞ն։ Դա լա՞վ է։

– Ոչ, նկատի ունեմ, որ ինքը մի համակարգ է ստեղծել, որ ամեն ինչ կախված չլինի նախարարներից, իշխանիկներից, բոլորն աշխատում են, նախարարը հասկացել է, որ ինքը պարտավոր է ծառայել ժողովրդին, եւ ծառայում է՝ առանց իրենց մեծարելու, առանց ինչ-որ բաների, չգիտեմ, բայց լրիվ փոխվել է այդ համակարգը։ Բացի դա, գյուղատնտեսությունում բավականին լավ փոփոխություններ է ուզում կատարել։ Ես կարող եմ ասել, որ ոնց որ թե գույքագրման տարի լիներ։

– Քաղաքական օրակարգի առանցքային հարցերից է Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի եւ նոր պաշտոն ստանձնելու հարցը։ Եթե 2018-ին ՀՀԿ ղեկավարը որոշի ղեկավար պաշտոնում շարունակել իր գործունեությունը, ինչպիսի՞ն կլինի ձեր դաշինքի դիրքորոշումը։

– Ես մի բան գիտեմ, որ այս երկրում Սերժ Սարգսյանից բացի ոչ մեկն այդքան լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում մեր երկրում՝ ե՛ւ ռազմարդյունաբերության ոլորտում, ե՛ւ տնտեսության ոլորտում, չկա մեկը, որ կարողանա իր պես իմանալ։ Երկրորդը, ոչ մեկն իր չափ չի կարող ուզել, որ էս երկրի վիճակը լավ լինի, կան բաներ, որոնք մենք չգիտենք, գիտի ինքը, եւ նեղ

շրջանակ։ Բնականաբար, ինքը բոլորից շատ է ուզում, որ մեզ մոտ տնտեսական, քաղաքական վիճակը լավանա։ Այսպիսի աշխարհագրական դիրք ունեցող երկիրը, որը ԵԱՏՄ անդամ է, բայց Արեւմուտքի հետ կարողանում է այնպիսի հարաբերություններ պահպանի, որ շուտով կստորագրենք նաեւ ասոցացման պայմանագիրը, դա նշանակում է, որ շատ կոմպլեմենտար քաղաքականություն է վարվում, ինձ շատ դուր է գալիս:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930