Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժշկի պաշտպան Ե. Սարգսյանը չսպասեց ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշմանը և լքեց դահլիճը

Սեպտեմբեր 06,2017 10:59

ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից նոր քննության ուղարկելուց հետո՝ Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննության շրջանակում 2017 թ. սեպտեմբերի 5-ին հերթական դատական նիստն էր նշանակված:

Հիշեցնենք՝ բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանն ու Լիլիթ Վարդանյանը մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու համար 2015 թ. դեկտեմբերի 22-ին ազատազրկման էին դատապարտվել՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը 2016 թ. հունիսի 24-ին լրացուցիչ պատժի նշանակման մասով գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: 2017 թ. սեպտեմբերի 5-ին կայացած նիստին գործով նոր մեղադրող ներգրավվեց. մեղադրանքի պաշտպանությունը հանձնարարվել է նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազության դատախազ Գ․ Աղաջանյանին:

Զ․ Այվազյանի պաշտպան Ե․ Սարգսյանը պնդեց իր կարծիքը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հակասահմանադրականության և դատաքննության ձևական բնույթ կրելու մասին և այս դատական նիստին դատավորին ինքնաբացարկ հայտնեց: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը մերժել էր ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու՝ Ե․ Սարգսյանի միջնորդությունը: Մեղադրող դատախազն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը առարկեցին միջնորդության դեմ:

Վերջինս դրանում դատական նիստերը ձգձգելու միտում տեսավ և նշեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը հիմնավորված չէ: Մինչ դատարանը խորհրդակցական սենյակում ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումն էր կայացնում, Ե. Սարգսյանը լքել էր դատական նիստի դահլիճը, ինչը դատարանը անհարգալից վերաբերմունք համարեց: Մեղադրող դատախազը պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումը թողեց դատարանի հայեցողությանը, իսկ տուժող կողմի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը, պաշտպանի բազմաթիվ բացակայությունները հիմք ընդունելով, միջնորդեց միջոցներ կիրառել նրա նկատմամբ: Նախագահող դատավոր Մ․ Մելքոնյանը նշեց, որ պաշտպանի վարքագիծն արդեն իսկ գնահատականի է արժանացել դատարանի կողմից և կրկնվելու դեպքում դատարանը միջոցներ կկիրառի: Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2017 թ․ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930