Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լինդոսում էշով են «երթեւեկում»

Սեպտեմբեր 06,2017 14:30

Էշը ոչ միայն ապարանյան անեկդոտներում է հիշատակվում, այլեւ հունական Լինդոս քաղաքի սիրելի խորհրդանիշն է: Այստեղ վաճառվող ամեն ինչի վրա իշուկներ են նկարված: Հուշանվերները եւս «իշուկային» են: Ընդ որում, էշը ոչ միայն հուշանվեր է, այլեւ փոխադրամիջոց: Լինդոսում են գտնվում Հռոդոսյան Ակրոպոլիսի ավերակները, որտեղ մշտապես մարդկանց բազմություն կա: Լինդոսը կոլորիտային, ձյունաճերմակ քաղաք է:

Լինդոսյան տաքսին էլ յուրահատուկ է, այստեղից Ակրոպոլիս կարելի է բարձրանալ էշերով: Եվ այդ փոխադրամիջոցն արժե 5 եվրո: Ընդ որում, էշը երբեք մենակ տեղից չի շարժվում. լինդոսյան էշերի մոտ սովորություն է զույգերով Ակրոպոլիս բարձրանալը: Եվ այնպես չէ, որ ամեն ոք կարող է էշ-տաքսիով երթեւեկել: Գիրուկներին չեն թույլատրում նստել այդ կենդանիների վրա, ծանրքաշայինները ստիպված են բարձունքը ոտքով հաղթահարել:

 

Լուսանկարը` Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ

Կարդացեք 

 

«Առավոտ»

05.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930