Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը չհաղթահարեցին Թբիլիսիում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչ փուլը:
Այսօր մեր երկու գրոսմայստերներն էլ տանուլ տվեցին արագացված շախմատում եւ 1,5/2,5 ընդհանուր հաշվով դուրս մնացին պայքարից. Մելքումյանը պարտվեց Բորիս Գրաչովին, Հովհաննիսյանը՝ Մաքսիմ Ռոդշտեյնին:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մրցակիցը 1/32 եզրափակչում աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ