Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի նախագահը հաստատեց զանգվածային արտաքսման մասին որոշումը. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 05,2017 23:23

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ստորագրել էր նախագահական հրահանգ, ըստ որի ԱՄՆ-ում առանց փաստաթղթերի բնակվող հարյուր հազարավոր անձինք ստանում էին եւս երկու տարով այստեղ մնալու դիմումներ ներկայացնելու հնարավորություն։ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկում է այդ որոշումը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երեքշաբթի օրը ստորագրեց նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից ընդունված նախագահական այն հրահանգը չեղարկելու որոշում, որը ԱՄՆ-ում առանց փաստաթղթերի բնակվող 8ՕՕ հազար երիտասարդների պաշտպանում էր արտաքսվելուց։

Օբամայի ստորագրած ԴԱԿԱ՝ Մանուկ տարիներին ժամանածների հետաձգման ծրագիրը չեղյալ հայտարարելու փաստը նշանակում է, որ 8ՕՕ հազար երիտասարդներ, որոնք իրենց ծնողների կամ այլ մեծահասակների հետ այստեղ էին եկել անօրինական կարգով, կարող են ենթարկվել արտաքսման։

Թրամփը, հաստատել է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզի որոշումը, սակայն Կոնգրեսին տալիս է 6 ամիս ժամանակ ինչ-որ այլ լուծում գտնելու համար։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930