Աթենքում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը:
Այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականին բաժին հասավ մեկ բրոնզե մեդալ: Այն նվաճեց 50 կգ քաշային Հայկ Ասատրյանը, որը վճռորոշ գոտեմարտում հաղթեց շվեդ Նիկլաս Օեհլեյնին: Մեր մյուս չորս ըմբիշներն Աթենքում պայքարից դուրս մնացին տարբեր փուլերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ