Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոռ Հակոբյանն ընկավ առաջին կրակոցից, բայց երկրորդ կրակոցն էլ հնչեց». Ինչ է պատմում խաղատանը հայտնված պատանդը

Սեպտեմբեր 05,2017 19:30

Էրեբունու բիլիարդանոցում օրեր առաջ իր ընկերոջ` Գոռ Հակոբյանի կողմից պատանդ վերցված Մ. Թ-ի առաջին հարցը իրավապահներին եղել է սա` ինչու եք սպանել Գոռ Հակոբյանին, այլ ոչ թե վնասազերծել: Այս մասին Aravot.am-ին պատմեց Մ. Թ-ն:

«Ամենաշատը ինձ հուզող հարցը դա էր, որովհետեւ նա իմ սիրած տղամարդն է: Ճիշտ է` այդ պահին նա ուզում էր ինձ սպանել, որովհետեւ դանակը պարանոցիս` նայում էր դեմքիս ու ասում` համ ես գնամ, համ ինքը գնա, բայց միեւնույնն է ես հարց էի տալիս` ինչու չվնասազերծեցին, այլ սպանեցին: Իրենք ասացին` ուրիշ տարբերակ չի եղել, իրենք էլ չեն ուզեցել, որ մահանա, ինքն այնքան հյուծված ու թույլ է եղել, որ մինչեւ հիվանդանոց չի դիմացել, կրակոցը քներակին է կպել, թե այլ տեղ, արյունահոսել է: Ես երկու կրակոց եմ լսել ու հարցրել եմ` ինչու է երկու կրակոց հնչել, քննիչն ինձ ասաց, որ մի կրակոցը դեպի ձեզ չի ուղղվել, չկարողացավ պարզաբանել` երկրորդ կրակոցը ուր է դիպել, ասաց` մարմնի վրա մի կրակոցի տեղ է, մյուս կրակոցը չի կպել»,- պատմեց Մ. Թ-ն:

Նրա խոսքով, մինչեւ վնասազերծելը ոստիկաններ են մոտ մեկ ժամ բանակցել Գոռ Հակոբյանի հետ, վերջինս ավելի էր զայրանում ու ագրեսիվանում. «Բայց հաստատ Գոռ Հակոբյանը պատրաստ էր կտրուկ քայլերի, որովհետեւ այդ ընթացքում ինձ խփում էր ու դանակը պարանոցիս էր դրել: Այդ մարդն ինձ անծանոթ էր այդ պահին, չգիտեմ` ինչ էր կատարվում հետը»:

Մ. Թ.-ի պատմելով` Գոռ Հակոբյանը ընկել է հենց առաջին կրակոցից, բայց երկրորդ կրակոցը անմիջապես հաջորդել է առաջինին. «Ընկնելուց հետո եմ երկրորդ կրակոցը լսել: Միաժամանակ ոնց որ լինեին կրակոցները, երեք վայրկյանի տարբերությամբ…ինքը շատ լավ մարդ է եղել, ու չգիտեմ` այդ օրն իր հետ ինչ է կատարվել»:

Հիշեցնենք, որ Մ. Թ-ն մեզ հետ զրույցում պնդում էր, որ իր վնասվածքների մեծ մասը ստացել է ոչ թե Գոռ Հակոբյանի կողմից, այլ ընկնելու հետեւանքով:

Հիշեցնենք նաեւ, որ Մ. Թ-ն մեզ հետ զրույցում նաեւ պատմել է տեղյակ չէ, թե ինչու էր Գոռ Հակոբյանը փաստաբան ու հինգ քաղաքացի պահանջում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Araqel says:

    Ինչու չեք հրապարակում էտ Մ.Թ. կոչեցյալի անուն ազգանունը, ով փոխանակ ոստիկանների ոտքերը համբուրի իրեն փրկելու համար, հաթաթա է անում ոստիկաններին:

    • «Առավոտը» չի չբացահայտում այն մարդկանց անունները, ովքեր հանդես են գալիս նման խնդրանքով: Մենք միացել ենք Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրին, որի կետերից մեկն է. «ողբերգություն կամ վիշտ տարած մարդկանց մասին տեղեկություններ հավաքելիս, հարցազրույց կամ լուսանկար հրապարակելիս, տեսա կամ ձայնանյութ հեռարձակելիս նրբանկատ լինել նրանց նկատմամբ»:

  2. Araqel says:

    Իսկապե՞ս:
    Իսկ ու՞ր կորավ ՀՀ լրատվամիջոցներիտ նրբանկատությունը տեռորիստների կողմից սպանված ոստիկանների ընտանիքների հանդեպ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930