Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Գլխավոր դատախազությունը դեռ ստուգում է դատապարտյալներին բավարար սնունդ չտրամադրելու մասին 5 ամիս առաջ հրապարակված տեղեկատվության հիմնավորվածությունը

Սեպտեմբեր 05,2017 18:33

2017 թ. ապրիլի 23-ին Aravot.am լրատվական կայքում հրապարակվել էր «Դատապարտյալներին պարտադրու՞մ են հրաժարվել ճաշարանային սնունդից» վերնագրով նյութ, որում ներկայացված էին կիսաբաց ռեժիմով կալանավայրերից խմբագրություն ստացած ահազանգերը:

Հրապարակման համաձայն՝ կալանավորներին առաջարկել են հրաժարվել ճաշարանային սնունդից, իսկ պատճառն, ըստ ահազանգողների, սննդամթերքի՝ նախատեսված քանակից քիչ լինելն է:

Հանցագործության մասին տեղեկություններ պարունակող այս ահազանգների ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցով 2017 ապրիլի 23-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազություն:

Դատախազությունն արձագանքել էր շուրջ մեկ ամիս անց միայն՝ 2017 թ. մայիսի 19-ին և վստահեցրել, որ այդ կապակցությամբ ստուգումներ են անցկացնելու:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. մայիսի 30-ին երկրորդ գրությունն էր ուղարկել, որում նշել էր, որ հանցագործության մասին հաղորդմանը նման արձագանք տալը դուրս է օրենքի շրջանակներից, և պահանջել էր կայացնել որոշում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն և տրամադրել այն:

Եվս մեկ ամիս անց՝ 2017 թ. հունիսի 6-ին, Դատախազությունն արձագանքել էր այս գրությանը: Ինչպես տեղեկանում ենք պատասխան գրությունից, հերթական անգամ հանցագործության կոնկրետ դեպքի նկարագրություն պարունակող լրատվական նյութը Դատախազությունում քրեական գործ հարուցելու հիմք չեն համարել, ավելին՝ պնդել են, որ նյութում առկա տվյալները «վերացական և ընդհանուր բնույթի են», և դրանով իրավաչափ համարել հաղորդման հիման վրա քրեադատավարական բնույթի որոշում չկայացնելը:

Մանրամասներն` այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930