ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիևային:
Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու գործընկերոջ հետ քննարկել իրավական ոլորտում փոխգործակցության հնարավորությունները:
Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիևան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Արդարադատության նախարարության հետ համագործակցության ամուր հիմքեր են ձևավորված, որոնք խորացնելու մեծ ներուժ կա:
Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանն անդրադարձել են փորձի փոխանակման, արդարադատության ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրեր իրականացնելու հնարավորություններին, քննարկել երկու երկրներում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներն ու հետագա համագործակցության ուղղությունները նախանշելու պայմանավորվածություն են ձեռքբերել:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն