Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես տեղեկացնում է. «Այսօր իմ և Արթուր Գրիգորյանի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարանին, որով պահանջում ենք ճանաչել առ ոչինչ ՀՀ փաստաբանների պալատի որպես իրավաբանական անձի պետական գրանցումը:
Հիշեցնեմ, այն կատարվել է 27.10.2005թ. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 47 հոդվածի կոպտագույն խախտումներով: Գտնում ենք, որ օր շուտ պետք է կազմալուծել այդ կառույցը` փաստաբանությունը Հայաստանում փրկելու համար, այնուհետև ստեղծել ամբողջովին նոր սկզբունքների վրա կառուցված փաստաբանական միավորում կամ միավորումներ»: